«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ Հոուփը
Ժամանց
Նոյեմբերի 21-ին Օսակայում անցկացվող MAMA երաժշտական մրցանակաբաշխությունը լավագույն համագործակցություն է ճանաչել «Spaghetti» երգը։ Մրցանակը կիսել են հարավկորեական LE SSERAFIM խումբը և BTS-ի անդամ Ջեյ Հոուփը։
Երգը թողարկվել է 2025-ի հոկտեմբերին։ Սա Ջեյ Հոուփի առաջին համագործակցությունն էր կորեական աղջիկների խմբի հետ․ նա մասնակցել էր թե՛ ձայնագրությանը, թե՛ տեսահոլովակի նկարահանումներին։
Օսակայի բեմից BTS-ի անունը հնչել էր նաև նախորդ երեկոյան։ Խումբը հաղթել էր «Տարվա արտիստ» և «Լավագույն տղաների խումբ» անվանակարգերում։ Տեսաուղերձով երաժիշտները հիշեցրել էին, որ իրենց առաջին գլխավոր MAMA մրցանակից տասը տարի է անցել, և շնորհակալություն էին հայտնել երկրպագուներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը