Անտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի Ֆերստապենը
Սպորտ
«Մերսեդեսի» իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելին լավագույն ժամանակն է գրանցել Լաս Վեգասի Գրան պրիի որակավորման փուլում, սակայն մրցավազքը կսկսի վեցերորդ դիրքից։ Երևանի ժամանակով նոյեմբերի 21-ի առավոտյան ավարտված որակավորման արդյունքով առաջին մեկնարկային տեղը բաժին է հասել «Ռեդ Բուլի» Մաքս Ֆերստապենին։
Աշխարհի նոր չեմպիոն Անտոնելին հինգ դիրքի տուգանք ուներ շարժիչային համակարգում կատարված փոփոխությունների համար։ Այդ տուգանքը փոխել է մեկնարկային դասավորությունը՝ ուժի մեջ թողնելով իտալացու գրանցած լավագույն շրջանի ժամանակը։
Առաջին շարքում Ֆերստապենի կողքին կլինի «Մերսեդեսի» Ջորջ Ռասելը։ Երկրորդ շարքից կմեկնարկեն «Մաքլարենի» Լանդո Նորիսն ու «Ռեդ Բուլի» Իզակ Հաջարը։ Լաս Վեգասի այս մրցուղում Ֆերստապենն առաջին անգամ է գլխավորելու մեկնարկային շարքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը