«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմում
Հասարակություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային տված հարցազրույցում ուկրաինացիներին կոչ է արել անցնել Ռուսաստանի կողմը։ Հարցազրույցից հատվածներ հեռարձակվել են նոյեմբերի 20-ին, իսկ նոյեմբերի 21-ի առավոտյան «Սպուտնիկ Բելառուսը» հրապարակել է ամբողջական տեսանյութը։
Պուտինը խոսել է նաև ուկրաինացի զինծառայողների մասին և հայտարարել, որ երկու ժողովուրդները պետք է միասին մտածեն իրենց երեխաների ապագայի մասին։ Նա պարզաբանել է, որ միասնություն ասելով պարտադիր չէ մեկ պետության կազմում միավորվելը նկատի ունենա։
Հարցազրույցը Կուստուրիցան նկարահանել է Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքի 80-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի համար։ Պուտինը խոսել է նաև պատերազմի մասին՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին մեղադրելով սեփական շահերը հետապնդելու մեջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը