ՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ
Աշխարհ
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էմի Փոուփը հայտարարել է, որ աֆրիկյան որևէ պետություն միայնակ չի կարող արդյունավետ պայքարել ապօրինի միգրացիան կազմակերպող հանցավոր ցանցերի դեմ։
Սենեգալի մայրաքաղաք Դակարում անցկացված նախարարական համաժողովում նա ընդգծել է պետությունների համագործակցության և երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի առաջին 15 օրերին Աֆրիկայից Կանարյան կղզիներ ծովով հասել է ավելի քան 11 հազար ապօրինի միգրանտ։ Փոուփը նշել է, որ տնտեսական հնարավորությունների ընդլայնումը կարող է նվազեցնել վտանգավոր միգրացիոն ճանապարհներ ընտրողների թիվը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը