148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում
Աշխարհ
Նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսաստանը 148 անօդաչու թռչող սարք և երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը։ Առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ ուկրաինական կողմը հայտնել է 117 անօդաչու խոցելու կամ ռադիոէլեկտրոնային միջոցներով չեզոքացնելու մասին։
Հրթիռների ու անօդաչուների հարվածներ են գրանցվել 19 վայրում։ Եվս ինը վայրում ընկել են խոցված սարքերի բեկորներ։ Այս թվերն օդային ուժերը հրապարակել են շաբաթ առավոտյան ամփոփագրում։
Ռիվնեի մարզում նախորդ երեկոյան հարվածի տակ էին հայտնվել քաղաքացիական ձեռնարկություն և էներգետիկ օբյեկտ։ Մարզի ղեկավար Օլեքսանդր Կովալի նախնական տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է։ Սառնիի շրջանում շուրջ 50 բնակավայր հոսանքազրկվել է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը