Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին
Աշխարհ
Ֆիննական ծոցում երկու անօդաչու թռչող սարք հարվածել է Կալինինգրադ ուղևորվող բեռնանավին։ Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է Ռուսաստանի Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նրա խոսքով՝ նավը միջազգային ջրերում էր։
Դրոզդենկոն հայտնել է, որ անձնակազմին տարհանում են։ Նահանգապետի առաջին հաղորդագրության մեջ նավի անունը, նավաստիների թիվը և վնասի չափը նշված չէին։ Նա նաև չէր հայտնել, թե ով է արձակել անօդաչուները։
Նույն առավոտ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը ծոցի արևելյան հատվածում ժամանակավորապես սահմանափակել էին նավարկությունն ու թռիչքները։ Վաղ առավոտյան սահմանափակումները հանելուց հետո դրանք կրկին ուժի մեջ էին դրել տեղական ժամանակով 09։30-ին՝ անօդաչուների հնարավոր վտանգի պատճառով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը