Իրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրից
Աշխարհ
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդի հայտարարությամբ՝ երկիրը փաստացի այլևս չի համարվում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) մասնակից։
Նրա խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներն ու միջուկային գիտնականների սպանությունները հանգեցրել են այն իրավիճակին, երբ Թեհրանը փաստացի դուրս է մղվել պայմանագրից և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) շրջանակներից։
Պատգամավորը նշել է, որ հասարակական կարծիքը լիովին աջակցում է պայմանագրից պաշտոնական դուրս գալու որոշմանը։ Հիշեցնենք, որ NPT-ի 10-րդ հոդվածը նախատեսում է պայմանագրից դուրս գալու հնարավորություն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը