Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ էներգիայի պակասի դեպքում արդյունաբերական ձեռնարկությունները պետք է վերջինը բախվեն անջատումների։ Կապիտալի շուկայի տարեկան համաժողովում նա ասել է, որ կառավարությունը փորձում է ձմռանն ապահովել արտադրության համար անհրաժեշտ գազն ու էլեկտրաէներգիան։
Նախագահը նշել է, թե որտեղից է առաջարկում սկսել խնայողությունը։ Կառավարությունը քննարկում է վարչական շենքերում սպառումը կրճատելու և ջեռուցման ու հովացման համակարգերն ավելի արդյունավետ դարձնելու տարբերակները։
Փեզեշքիանը նաև արտադրողներին է կոչ արել կրճատել անհարկի սպառումը։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքները վնասվել են, իսկ առաջիկա ամիսներին պակասը կարող է խորանալ։ Նախագահը հույս է հայտնել, որ այս ձմռանը գործարաններն ավելի քիչ սահմանափակումների կբախվեն, քան նախորդ տարի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը