ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունները փակուղի են մտել՝ Թեհրանում պահվող հարստացված ուրանի ճակատագրի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին, հղում անելով բարձրաստիճան աղբյուրի, հաղորդել է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնը պահանջում է ուրանի պաշարների վերացման հստակ ծրագիր և գրավոր երաշխիքներ, որ Իրանը հետագայում չի վերսկսի հարստացումը։ Թեհրանը, իր հերթին, կտրականապես հրաժարվում է հարստացված ուրանը երկրից դուրս տեղափոխելուց։
Միջնորդների ինտենսիվ շփումները դեռ արդյունք չեն տվել։ Աղբյուրը նաև զգուշացրել է, որ ռազմական նոր սրման բացառման երաշխիքներ չկան։ Նոյեմբերի 17-ին Կատարում հայտնել էին Իրանի հետ հերթական հանդիպման մասին, սակայն դիվանագիտական առաջընթաց չէր արձանագրվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը