Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս
Տնտեսություն
Ամերիկյան ֆոնդային շուկան ուրբաթ փակվեց կտրուկ անկումով։ S&P 500 ինդեքսը մեկ օրում կորցրեց 3,7 տոկոս՝ իջնելով 6 910,39 կետի։ Ամբողջ շաբաթվա կորուստը կազմեց 8,6 տոկոս։ Սա ինդեքսի վատագույն շաբաթն էր 2025 թվականի ապրիլից ի վեր։
Ամենամեծ ճնշման տակ արհեստական բանականության ոլորտի բաժնետոմսերն էին։ Տեխնոլոգիական ընկերությունների մեծ կշիռ ունեցող Nasdaq Composite ինդեքսն ուրբաթ ընկավ 5,3 տոկոսով։ Շաբաթվա ընթացքում այն կորցրեց 10 տոկոս և արդեն 2,7 տոկոսով զիջում է տարեսկզբի մակարդակին։
Dow Jones արդյունաբերական ինդեքսն ուրբաթ կորցրեց շուրջ 950 կետ կամ 1,9 տոկոս։ S&P 500-ի համար սա անկման յոթերորդ անընդմեջ նստաշրջանն էր․ հոկտեմբերի 6-ի պատմական առավելագույնից անկումն արդեն գերազանցում է 10 տոկոսը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը