Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում
Սպորտ
Առաջին ռաունդը դեռ չէր ավարտվել, երբ Դավիթ Սիմոնյանն արդեն նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիրը։ Նոյեմբերի 20-ին Խորվաթիայի Պորեչ քաղաքում հայ բռնցքամարտիկը մինչև 90 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում նոկաուտով հաղթեց անգլիացի Էմանուել Կարգբոյին։
Կարգբոն Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոնն է։ Պաշտոնական արձանագրության համաձայն՝ մենամարտն ավարտվեց առաջին ռաունդի մեկնարկից 1 րոպե 54 վայրկյան անց։ Այդ հաղթանակով Սիմոնյանն ապահովեց Հայաստանի հավաքականի առաջին մեդալն այս առաջնությունում՝ առնվազն բրոնզ։
Պորեչում սա Սիմոնյանի երկրորդ անընդմեջ վաղաժամ հաղթանակն էր։ Նախորդ փուլում նա երրորդ ռաունդում հաղթել էր թուրք բռնցքամարտիկ Մուհամմեթ Ֆուրկան Քարադաղին։ Կիսաեզրափակիչ մենամարտերը նշանակված են նոյեմբերի 22-ին, իսկ եզրափակիչները՝ նոյեմբերի 24-ին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը