Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ռազմական հրամանատարությունն առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ երկրի կիբեռուժերն իրականացնում են հարձակողական գործողություններ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ։ Այդ մասին հայտնել է կիբեռային և հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռոբ Մագոուանը։
Բրիտանացի գեներալի խոսքով՝ նշված երկրները կիբեռտիրույթում գործողություններ են իրականացնում Մեծ Բրիտանիայի դեմ և պետք է հասկանան, որ դրանք հետևանքներ են ունենալու։ Նա հաստատել է, որ բրիտանական ուժերը կարող են ուսումնասիրել հակառակորդների համակարգչային ցանցերի կառուցվածքը և ներգործել դրանց վրա։ Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ իրավիճակը չի կարելի անվանել բացահայտ պատերազմ։ Նրա բնորոշմամբ՝ երկրները գտնվում են հակամարտության և խաղաղության միջև ընկած «գորշ գոտում»։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը