Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1
Սպորտ
Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը Ջիդդայում, բայց հաղթանակը տոնեց Էդուարդ Սպերցյանի «Ալ Ահլին»։ Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի հետաձգված խաղում տանտերերը նոյեմբերի 20-ին 3։1 հաշվով հաղթեցին «Ալ Նասրին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տանտերերի մեկնարկային կազմում էր։
14-րդ րոպեին Ռոնալդուն առաջ մղեց հյուրերին։ Քիչ անց նա կարող էր կրկնապատկել առավելությունը, բայց 11-մետրանոցից նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Գալենոն տուգանային հրապարակի մատույցներից հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում արդեն «Ալ Ահլին» 11-մետրանոցի իրավունք ստացավ․ 71-րդ րոպեին Այվան Թոունին անվրեպ էր։ Չորս րոպե անց Սպերցյանն իրացրեց անկյունայինը, իսկ Ռոժեր Իբանյեսը խփեց տանտերերի երրորդ գոլը։ «Ալ Ահլին» 24 միավորով չորրորդն է՝ երրորդ տեղում գտնվող «Ալ Նասրից» չորս միավոր հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը