Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում
Հասարակություն
Նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենաներ են այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը նշված հասցեի դիմած կայանված «Opel Zafira» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը