Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FT
Աշխարհ
Եվրոպական շինարարական ընկերությունները պատրաստվում են ռազմական ենթակառուցվածքների պատվերների հնարավոր աճին։ Financial Times-ի հաղորդմամբ՝ հաջորդ տասնամյակում այդ ուղղությամբ ներդրումները կարող են հասնել 620 միլիարդ եվրոյի։
ACS, Strabag և Vinci ընկերությունները նոր ծրագրեր են ուսումնասիրում, իսկ շինանյութ արտադրողները կանխատեսում են պահանջարկի աճ։ Որոշ կազմակերպություններ ստեղծում են հատուկ պաշտպանական ստորաբաժանումներ և աշխատակիցների համար ստանում գաղտնի նախագծերի թույլտվություններ։
Boston Consulting Group-ի գնահատմամբ՝ մինչև 2035 թվականը մոտ 320 միլիարդ եվրո կարող է ուղղվել ռազմաբազաներին ու պահեստներին, ևս 300 միլիարդը՝ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանական հարմարեցմանը։ Սա կանխատեսում է, ոչ հաստատված բյուջե։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը