Պուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական անօդաչուների և հրթիռների՝ Լեհաստանի տարածքում հայտնվելը սխալմունքի հետևանք է եղել։ Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեհաստան է ուղարկել անօդաչուներ և «մի երկու փոքր հրթիռ»՝ սխալմամբ։
Նոյեմբերի 20-ին Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի հարավարևելյան հատվածում ռուսական երկու հրթիռի և ռեակտիվ շարժիչով անօդաչուի ընկնելու մասին։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ միջադեպի ժամանակը պատահական չի ընտրվել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես չի համաձայնել Թրամփի գնահատականին՝ տեղի ունեցածն անվանելով հնարավոր կանխամտածված սադրանք։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը