Ինչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն է
Գիտություն և Մշակույթ
Հարվարդի համալսարանի և «Corning» ընկերության հետազոտողները հարթ ոսպնյակների համար երկշերտ կառուցվածք են մշակել։ Այն նվազեցնում է անցանկալի անդրադարձը, որի պատճառով լույսի մի մասը շեղվում է իր նախատեսված ճանապարհից։ Աշխատանքը նոյեմբերի 20-ին հրապարակվել է Nature Nanotechnology ամսագրում։
Նման ոսպնյակի մակերևույթը կազմված է աչքով անտեսանելի սյուներից։ Դրանց չափերը կետից կետ փոխվում են, ուստի ամբողջ մակերեսը միատարր թաղանթով պատելը բոլոր կետերում նույն արդյունքը չի տալիս։ Գիտնականները տիտանի երկօքսիդի երկրորդ շերտն այնպես են նախագծել, որ այն յուրաքանչյուր կետում համապատասխանի առաջինին։
Այդ լուծումը թույլ է տալիս միաժամանակ նվազեցնել անդրադարձը և կառավարել լույսի տարածումը։ Նման հարթ ոսպնյակներն արդեն կիրառվում են սմարթֆոններում՝ խորությունը չափելու համար։ Հարվարդն այժմ ուսումնասիրում է նոր երկշերտ կառուցվածքը գործնական սարքերում կիրառելու հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը