Տիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշը
Գիտություն և Մշակույթ
«SpaceX»-ի անօդաչու «Dragon» բեռնանավը նոյեմբերի 20-ին անջատվել է Միջազգային տիեզերակայանի «Harmony» մոդուլից։ Երկիր վերադարձվող բեռի մեջ կա եռաչափ կենսատպագրությամբ պատրաստված արյունատար անոթի նմուշ, որով գիտնականներն ուսումնասիրում են անոթների ծերացումը։
Բեռնանավով վերադառնում են նաև ուռուցքների փոքրածավալ լաբորատոր մոդելներ։ Կայանում դրանց վրա բուժման միջոցներ են փորձարկել, ապա սառեցրել՝ Երկրի վրա ազդեցությունը վերլուծելու համար։ Բեռի մի մասն էլ լուսավորման համակարգ է, որն ավելի քան երեք տարի փորձարկվել է տիեզերագնացների քնի ուսումնասիրության նպատակով։
NASA-ի ժամանակացույցով՝ «Dragon»-ը պետք է իջնի Խաղաղ օվկիանոս՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ, Երևանի ժամանակով նոյեմբերի 22-ի գիշերը՝ մոտ 01։55-ին։ Գործակալությունը ժամն ընտրել է եղանակային կանխատեսման հիման վրա և կարող է այն փոխել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը