Դեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումը
Աշխարհ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի մի խումբ դեմոկրատներ պահանջում են, որ պետական ֆինանսավորման հաջորդ օրինագծով արգելվի Իրանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների համար գումար հատկացնելը։
Սենատորներ Քիրսթեն Ջիլիբրանդն ու Թեմի Դաքվորթը ներկայացրել են համապատասխան փոփոխություն՝ ընդգծելով, որ պաշտպանական գործողությունների և ամերիկացի զինծառայողների անվտանգության ֆինանսավորումը պետք է պահպանվի։
Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռո Խաննան և Յասամին Անսարին հայտարարել են, որ դեմ կլինեն ցանկացած ֆինանսավորման փաթեթի, որը չի արգելի Իրանի դեմ հարձակողական գործողությունների ծախսերը։ Սակայն դեմոկրատների շրջանում միասնական դիրքորոշում չկա. կուսակցության մի մասը մտահոգված է կառավարության աշխատանքի հնարավոր կասեցմամբ։ Բյուջետային համաձայնության վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը