Հունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուց
Աշխարհ
Հունգարիան վերացրել է իր առարկությունները Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների վերջին երկու փաթեթների վերաբերյալ։ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ուկրաինայի օրենսդրության համապատասխանության նախնական ուսումնասիրության արդյունքները։
Նույն որոշումն ընդունվել է նաև Մոլդովայի համար։ Խոսքը չորրորդ և հինգերորդ բանակցային փաթեթների մասին է, որոնք վերաբերում են էներգետիկային, տրանսպորտին, բնապահպանությանը, գյուղատնտեսությանը և տարածաշրջանային քաղաքականությանը։
Բուդապեշտը նախկինում մի քանի անգամ արգելափակել էր դրանց առաջընթացը։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի կառավարության դիրքորոշման փոփոխությունը հնարավորություն է տվել հաղթահարել այդ խոչընդոտը։ Կիևը պետք է ներկայացնի իր բանակցային դիրքորոշումները, որից հետո անհրաժեշտ կլինի Եվրամիության բոլոր 27 անդամների համաձայնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը