«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության երկրների հետ խոսում է այնպես, «կարծես իր վասալները լինեն»։ Նոյեմբերի 21-ին ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության առիթը եվրոպացի ներկայացուցիչների՝ Մոսկվա հնարավոր այցի դեմ Զելենսկու առարկությունն էր։
Զախարովայի քննադատությունն ուղղված էր նաև եվրոպական մայրաքաղաքներին։ Նրա գնահատմամբ՝ ԵՄ երկրներն իրենք են իրենց նման դրության մեջ դրել։ Դիվանագետը եվրոպացի առաջնորդներին հորդորել է հիշել, որ իրենք անկախ պետություններ են ներկայացնում և կարող են ինքնուրույն որոշել՝ ընդունե՞լ Մոսկվայի հրավերը:
Վեճի առանցքում բանակցությունների վայրն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ եվրոպացի ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ լսելու նրանց դիրքորոշումը Ուկրաինայի հարցով։ Զելենսկին Բեռլինում ասել էր, որ եվրոպացի խորհրդականների այցը Ռուսաստանի մայրաքաղաք սխալ կհամարեր։ Նրա խոսքով՝ չեզոք վայրում հանդիպելը ցույց կտար, որ բոլոր կողմերն են ցանկանում ավարտել պատերազմը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը