Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին
Գիտություն և Մշակույթ
Google-ը և Blue Origin-ը նոյեմբերի 19-ին հայտարարել են «Project Suncatcher» ծրագրի արձակման պայմանագրի մասին։ Ընկերությունները նախատեսում են 2029 թվականի առաջին եռամսյակում «New Glenn» հրթիռով ուղեծիր դուրս բերել Google-ի հաշվարկային չիպերով հագեցած մի քանի արբանյակ։
Ծրագրի նպատակն է ստուգել, թե հնարավոր է արդյոք արհեստական բանականության ծանր հաշվարկների մի մասը կատարել տիեզերքում՝ արևային էներգիայով։ Յուրաքանչյուր արբանյակի նախատեսվող հաշվարկային հզորությունը համադրելի է երկրային տվյալների կենտրոնում սերվերներով համալրված մեկ պահարանի հզորության հետ։
Google-ն ու Planet Labs-ն առաջին փորձնական արբանյակն արդեն ուղեծիր են հանել հոկտեմբերին և կապ հաստատել դրա հետ։ Հաջորդ արձակումը ծրագրին նվիրված առաջին ծանր դասի առաքելությունը կլինի։ Առայժմ խոսքը փորձարարական արբանյակային ցանցի մասին է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը