Microsoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչում
Գիտություն և Մշակույթ
Microsoft-ը նոյեմբերի 19-ին ներկայացրել է Aion Instruct-ը՝ Edge բրաուզերի ներկառուցված փոքր լեզվական մոդելը։ Այն փոխարինում է Phi-4-mini-ին և համատեղելի համակարգիչներում կարող է հենց սարքի վրա ամփոփել տեքստ, կազմել պատասխան կամ տեղեկությունը ներկայացնել տրված ձևաչափով։
Aion Instruct-ն ունի 2,3 միլիարդ պարամետր։ Ըստ Microsoft-ի՝ այն իր նախորդից փոքր ու արագ է, իսկ համացանցում հաճախ հանդիպող տեքստային առաջադրանքներում ապահովում է համադրելի որակ։ Ընկերությունը մոդելի կշիռները հրապարակել է նաև Hugging Face հարթակում։
Edge-ը մոդելը ներբեռնում է այն ժամանակ, երբ որևէ կայք կամ գործառույթ առաջին անգամ դրա կարիքն ունի, և միայն այն սարքերում, որոնք կարող են այն գործարկել։ Օգտատերը կարող է բրաուզերի կարգավորումներում անջատել տեղային արհեստական բանականությունը․ այդ դեպքում մոդելը կհեռացվի համակարգչից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը