«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար
Գիտություն և Մշակույթ
Երկրից ամենահեռու գտնվող տիեզերական սարքը՝ «Վոյաջեր 1»-ը, հատել է 25,9 միլիարդ կիլոմետրի սահմանը։ Դա մեկ լուսային օր է՝ այն հեռավորությունը, որը լույսն անցնում է 24 ժամում։ NASA-ն նոյեմբերի 19-ին հաստատել է, որ զոնդն այդ նշագծին հասել էր մեկ օր առաջ։
Թռիչքը ղեկավարող խումբը հեռավորությունը հաստատել է զոնդի շարժման հաշվարկներով և նրա արձակած ռադիոազդանշանով։ Այդ երկու տվյալներն այս անգամ հատկապես կարևոր էին․ նոյեմբերի 14-ից գիտական չափումներն ու սարքերի աշխատանքի մասին տեղեկությունները չէին հասնում Երկիր, թեև ռադիոկապի կրող ազդանշանը լսելի էր։
«Վոյաջեր 1»-ը թռչում է 1977 թվականից և 2012-ին դարձել է միջաստղային տարածություն հասած առաջին մարդակերտ սարքը։ Այժմ նույնիսկ լույսի արագությամբ կապի դեպքում Երկրից ուղարկված հրահանգին պատասխան ստանալու համար անհրաժեշտ է առնվազն երկու օր։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը