TASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվել
Աշխարհ
Սլովակիայի Մոդրա քաղաքում անհայտ նյութի արտահոսքի հետևանքով 40 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում՝ 25 անչափահաս։
Ինչպես հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ Բրատիսլավայի երեխաների հիվանդությունների ազգային ինստիտուտի մամուլի քարտուղար Դանա Կամենիցկայայի խոսքով՝ հոսպիտալացվածներից 25-ը 15-17 տարեկան դեռահասներ են։
Ուսումնարանի շենքից աշխատակիցների և աշակերտների շտապ տարհանմանը մասնակցել են փրկարարները, հրշեջներն ու ոստիկանությունը։ Անհայտ նյութից թունավորվածների մի մասին հիվանդանոցներ են տեղափոխել բժշկական ծառայության ուղղաթիռներով։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ «Քաղաքացիների առողջությանը վտանգ սպառնալու» հոդվածով։ Գործակալության տեղեկություններով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Ակնկալվում է, որ տուժածների մեծ մասը հիվանդանոցներից դուրս կգրվի շաբաթ օրը։
Թե կոնկրետ ինչ նյութից են թունավորվել Մոդրայի մանկավարժական ուսումնարանի աշակերտներն ու աշխատակիցները, չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը