Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում 

Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել

Այլ

Մեծ Բրիտանիայի Սաթոն Հու անգլոսաքսոնական գերեզմանատանը հնագետներն արտասովոր թաղում են հայտնաբերել։ Գերեզմանում ոսկորներ չեն պահպանվել, սակայն խիտ ավազը պահել է մարդկային մարմնի ուրվագծերը, գրում է Live Science-ը։

Նման գտածոներն անվանում են «ավազե մարմիններ»։ Դրանք առաջանում են, երբ աճյունը քայքայվում է թթվային հողում, իսկ ավազը պահպանում է մարմնի ձևը։

«Սա նման է Պոմպեյում հայտնաբերված որոշ մարմինների», — բացատրել է Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամի հնագետ Անգուս Ուեյնրայթը։ Հնագետները նման թաղումներ նախկինում էլ են հայտնաբերել Սաթոն Հուում և Սաֆոլք կոմսության անգլոսաքսոնական այլ հնավայրերում։

Արտասովոր գերեզմանը հնագետները հայտնաբերել են Գարդեն Ֆիլդ գերեզմանատանը՝ 2025 թվականի պեղումների ավարտին։ Հետազոտությունն իրականացրել են Ազգային հիմնադրամի և FAS Heritage կազմակերպության հնագետներն ու Time Team հեռուստանախագծի հեղինակները։

Հետազոտողները փորձում էին պարզել գերեզմանատան սահմաններն ու օգտագործման ժամանակաշրջանը։ Նրանք նաև ցանկանում էին հասկանալ՝ արդյոք այստեղ թաղված մարդիկ կապ են ունեցել Սաթոն Հուի հայտնի նավային դամբարանում ամփոփված մարդու հետ։

«Ավազե մարմնի» հետ հնագետները հայտնաբերել են ուլունքներ, ունելի, դանակ և կրծքազարդ։ Թաղման անմիջապես տակ նրանք գտել են հետքեր, որոնք հուշում են, որ նույն գերեզմանում գուցե ևս մեկ մարդ է թաղված եղել։

Նախկինում հնագետները հիմնականում ուսումնասիրում էին հարուստ թաղումներով դամբարանաբլուրները։ Դրանցից ամենահայտնին VII դարի նավային դամբարանն է։ Այն, ենթադրաբար, պատկանել է Արևելյան Անգլիայի թագավոր Ռեդվալդին, որը մահացել է մոտ 627 թվականին։ Դամբարանի գտածոներից է ոսկով և թանկարժեք քարերով զարդարված հայտնի սաղավարտը։

Նոր պեղումներով հետազոտողները փորձում են ավելին իմանալ Արևելյան Անգլիայի հասարակ բնակիչների և նրանց ժառանգների մասին։ Նրանց կարծիքով՝ դիակիզմամբ և «ավազե մարմիններով» թաղումները կարող են ավելի հին լինել, քան հայտնի նավային դամբարանը։

Նոյեմբերի 14-ին YouTube-ում հրապարակված Time Team վավերագրական շարքի առաջին թողարկման մեջ հնագետները ներկայացրել են Գարդեն Ֆիլդում թաղված մարդկանց բարեկեցության և սոցիալական կարգավիճակի աճի նոր վկայություններ։ Մասնավորապես, հանգուցյալներից մեկին թաղել են ոսկու ձուլակտորի հետ։

Խումբը նաև ուսումնասիրել է ենթադրյալ նավամատույցի մնացորդները, որտեղից կարող էին նավերն իջեցնել Դեբեն գետը։ Բացի այդ, հնագետները հայտնաբերել են զարդանախշով թաղման աճյունասափորի արտասովոր բեկոր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Ամենադիտված