Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին
Հասարակություն
89 տարեկանում մահացել է իտալացի գործարար և ոսկերիչ Պաոլո Բուլգարին, որը կարևոր դեր է ունեցել Bulgari-ն աշխարհի ամենահայտնի ոսկերչական ապրանքանիշերից մեկը դարձնելու գործում։
Նա հայտնի ոսկերչական տան հիմնադրի թոռն էր։ 1960-1970-ական թվականներին Bulgari-ի զարդերը մեծ տարածում են գտել հոլիվուդյան աստղերի շրջանում։ Ապրանքանիշի ամենանվիրված երկրպագուներից էր լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։
Ինչպես հայտնում է La Repubblica-ն, Պաոլո Բուլգարիի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ Հռոմում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը