Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Լիբանանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների կուռ բարեկամության վրա:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը և երկկողմ ու բազմակողմ համագործակցության շարունակական ընդլայնումը՝ ի շահ մեր երկու պետությունների:
Այս նշանակալից օրվա առիթով Լիբանանին ու նրա բարեկամ ժողովրդին մաղթում եմ անսասան կամք ու վճռականություն՝ հասնելու երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման»:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը