Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ձգտում ընդարձակման
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում գերիշխանության կամ տարածքային ընդարձակման։ Նրա խոսքով՝ Փհենյանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք հարգում են Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը։
Հայտարարությունը հնչել է նոյեմբերի 22-ին՝ տասը երկրների նորանշանակ դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ։ Նրանց թվում էին Ռուսաստանի, Շվեդիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։
Կիմ Չեն Ընը միաժամանակ շեշտել է երկրի անվտանգության և զարգացման իրավունքի պաշտպանությունը։ Նրա խոսքերը հրապարակվել են նոյեմբերի 23-ին։ Արարողությունը հաջորդել է սահմանադրական փոփոխությանը, որով դեսպանների հավատարմագրերն ընդունելու իրավունքը փոխանցվել էր անձամբ պետության ղեկավարին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը