Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա
Արտակարգ Պատահար
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Արթուր Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, Էդգար Հ․-ի վարած «Opel» մակնիշի, Նարեկ Կ․-ի վարած «Toyota» մակնիշի և Վարուժան Ղ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանը և Արսինե Ծատուրյանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը