ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Աշխարհ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 38 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն անօդաչուները որսացել և ոչնչացրել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի մարզերի օդային տարածքում։
Նոյեմբերի 22-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև, որ ռուսական ուժերը «Գերան» հարվածային անօդաչուներով խոցել են նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտներ, երկու ենթակայան և տվյալների մշակման կենտրոնի տարածքներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը