Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորանները
Տնտեսություն
Կիևում օդային տագնապները դատարկում են ռեստորանների սրահները, իսկ հոսանքի ու ջրի երկարատև անջատումները դժվարացնում են խոհանոցների աշխատանքը։ «Գաստրո Ֆեմիլի» ցանցի սեփականատեր Օլենա Բորիսովան Reuters-ին պատմել է, որ մայրաքաղաքում փակել են երկու ռեստորան, ևս երկուսի աշխատանքը դադարեցրել մինչև ապրիլ։
«Չորնոմորկա» ցանցում այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ մոտ 20 տոկոսով պակասել է։ Խոհարարները հատուկ ճաշացանկ են կազմել այն օրերի համար, երբ հոսանքն ու ջրամատակարարումը միաժամանակ անջատվում են։ Ցանցը ծրագրում է նաև Կիևում փակված երկու ռեստորանները տեղափոխել երկրի արևմուտք։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը