ԱՄՆ-ում 330 ձայնի տարբերությունը դեմոկրատներին տվեց 258-րդ մանդատը
ԱՄՆ
Հյուսիսային Կարոլինայի հինգերորդ ընտրատարածքում մոտ 287 հազար մարդ է քվեարկել, իսկ հաղթողին ու պարտվողին բաժանել է ընդամենը 330 ձայն։ Վերահաշվարկից հետո հանրապետական կոնգրեսական Վիրջինիա Ֆոքսը, որն առաջին անգամ ընտրվել էր 2004-ին, զանգահարել է դեմոկրատ մրցակցին՝ լրագրող Չաք Հաբարդին, և ընդունել պարտությունը։
Հաբարդի հաղթանակով դեմոկրատներն ապահովել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից առնվազն 258-ը։ Վերջին անգամ կուսակցությունն այդքան մանդատ էր ստացել 1992-ին։ Եվս չորս ընտրատարածքներում հաղթողները դեռ հայտնի չեն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը