ԱՄՆ հրամանատարը բանակցել է Իսրայելի, Կատարի և Սաուդյան Արաբիայի հետ
Աշխարհ
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը ավարտել է մեկշաբաթյա այցը Մերձավոր Արևելք։ Նա հանդիպումներ է ունեցել Իսրայելի, Կատարի և Սաուդյան Արաբիայի ռազմական ու քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակը և ռազմական համագործակցության հետագա հնարավորությունները։ Այցը կայացել է Իրանի շուրջ պահպանվող լարվածության պայմաններում։
Կուպերը հանդիպել է նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկացի զինծառայողների հետ։ Ըստ հրամանատարության՝ Մերձավոր Արևելքում ծառայություն է իրականացնում մոտ 50 հազար ամերիկացի զինվորական։ Այցի ավարտի մասին հաղորդվել է նոյեմբերի 22-ին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը