Լեհ քննիչները երեք վայրում ռուսական Խ-101 հրթիռների բեկորներ են գտել
Աշխարհ
Լեհաստանի երեք բնակավայրերում ընկած առարկաներից մեկը նախապես անօդաչու էին համարում։ Նոյեմբերի 22-ի երեկոյան Լյուբլինի շրջանային դատախազությունը հայտնել է, որ բոլոր երեք վայրերում էլ հայտնաբերվել են ռուսական Խ-101 թևավոր հրթիռների բեկորներ։
Հրթիռները Լեհաստանի օդային տարածք էին մտել նոյեմբերի 20-ին։ Ըստ քննիչների նախնական եզրակացության՝ դրանք արտադրվել են Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքում՝ այս տարվա վերջին եռամսյակում։ Միջադեպը քննարկելու համար նոյեմբերի 23-ին Բրյուսելում նախատեսված է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը