Թրամփը հակված է վերսկսել հարվածներն Իրանին, եթե մինչև Ամանոր համաձայնություն չլինի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին ասել է, որ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը մինչև տարեվերջ համաձայնության չգան, ինքը հակված է Ամանորից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները։
Նոյեմբերի 22-ի հեռախոսազրույցում նա հաստատել է, որ անուղղակի բանակցությունները շարունակվում են, իսկ Կատարը շարունակում է ուղերձներ փոխանցել երկու մայրաքաղաքների միջև։
Թրամփի գնահատմամբ՝ Թեհրանը դեռ պատրաստակամություն չի հայտնել ընդունելու Վաշինգտոնի համար ընդունելի պայմաններ։ Նա նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ը կխորտակի ամերիկյան ծովային շրջափակումը ճեղքել փորձող իրանական նավերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը