Բրազիլիան կփորձի պահպանել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ կապերը
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտադիր է շարունակել ջանքերը, որպեսզի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարները պահպանեն եռակողմ բանակցությունների ձևաչափը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Բրազիլիայի առաջնահերթություններից են միջազգային ռազմավարական կայունության վերականգնումը և Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումը։ Լուլան ցանկանում է նպաստել երեք տերությունների մշտական երկխոսությանը։
Նոյեմբերի 19-ին Շենչժենում Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը եռակողմ բանակցություններ էին անցկացրել։ Սակայն Բրազիլիայի նոր նախաձեռնության մասին պաշտոնական համաձայնություն դեռ չի հայտարարվել։
TASS


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը