Բենղազիում ռուսական ռազմանավ է խորտակվել․ ՄԱԿ-ը անկախ քննության կոչ է անում
Աշխարհ
Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը նոյեմբերի 23-ին անկախ քննության կոչ է արել Բենղազիում ռուսական «Մերկուրի» ռազմանավի խորտակումից և Մալթայի դրոշով առևտրային նավի վրա հարձակումից հետո։
Արբանյակային պատկերում երևում է, որ ռուսական կորվետը շրջվել և գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ․ ջրից դուրս է մնացել նավաքիթը։ Նավը Բենղազիում կանգ էր առել վառելիք և պաշարներ վերցնելու համար։
Լիբիայի արևելյան կառավարությունը միջազգային քննության խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային։ Հարձակումների պատասխանատվությունը որևէ կողմ չի ստանձնել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը