Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»
Իրավունք
Նոյեմբերի 21-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ռուս ոստիկանները ձերբակալել են Երևանից ժամանած 80-ամյա Վալիկո Ջեջեյային։ Քրեական շրջանակներում նրան ճանաչում են «Վալտեր» մականունով։ Ձերբակալության մասին առաջինը հայտնել է «Պրայմ Քրայմ» գործակալությունը, որը Ջեջեյային անվանում է վրացական քրեական աշխարհի ամենատարեց «օրենքով գողերից» մեկը։
Ջեջեյան տարիներ շարունակ ապրել է Չեռնոգորիայում։ Ըստ գործակալության աղբյուրի՝ նա ստիպված է եղել հեռանալ երկրից, երբ լրացել է վիզայի ժամկետը։ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Ջեջեյան Մոսկվա է հասել Հայաստանից։ Օդանավակայանում ոստիկանները նրան ուղիղ հարց են տվել՝ արդյո՞ք իրեն «օրենքով գող» է համարում։ Ջեջեյան հարցը թողել է անպատասխան։
«Վալտերի» անունը ռուսական քրեական տարեգրության մեջ հայտնվել էր դեռ 1990-ականներին։ «Ռոսբալտի» փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում նա ազդեցության համար մրցակցում էր «Ջեմ» մականունով հայտնի Եվգենի Վասինի հետ։ Այդ տարիների մասին հրապարակումները Ջեջեյայի անունը կապում են նաև Սախալինում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը