Ռուսական «Մերկուրի» ռազմանավը խորտակվել է Բենգազիում
Աշխարհ
Լիբիայի Բենգազի նավահանգստում ռուսական «Մերկուրի» ռազմանավը ծանր վնասվել և խորտակվել է ենթադրյալ ծովային անօդաչուների հարձակումից հետո։ Արբանյակային լուսանկարներում երևում է նավի ջրի տակ անցած հատվածը և ծխի հետքերը։
Associated Press-ի փոխանցմամբ՝ լիբիացի ռազմական պաշտոնյաները պնդում են, որ վեց անօդաչուներից չորսը ոչնչացվել են, իսկ երկուսը հարվածել են նավին։
Ռազմանավը Բենգազի էր մտել վառելիք և պաշարներ համալրելու նպատակով։ Լիբիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ համատեղ հետաքննության մասին։ Ուկրաինական կողմի մասնակցության վերաբերյալ պնդումները դեռ անկախորեն հաստատված չեն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը