Հութիները պնդում են, որ հարվածել են Ռաբիղի նավթավերամշակման գործարանին
Աշխարհ
Եմենի հութիները նոյեմբերի 22-ին հայտարարել են, որ հարվածել են Սաուդյան Արաբիայի արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին գտնվող Ռաբիղի նավթավերամշակման գործարանին։ Շարժումը պնդում է, որ ուղիղ հարված է հասցրել։ Սաուդյան իշխանություններն անմիջապես չեն արձագանքել, և վնասի մասին հաստատված տվյալներ չկան։
Ջիդդայից մոտ 165 կիլոմետր հյուսիս գտնվող համալիրն ունի խորաջրյա նավահանգստով նավթամթերք արտահանելու հնարավորություն։ Վերջին ամիսներին հութիները հայտարարել են նաև երկրի արևելքն ու արևմուտքը կապող նավթամուղի, Ջազանի և Ռաս Թանուրայի գործարանների վրա հարձակումների մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը