Գերմանական բանակն առաջին անգամ Լիտվայում փորձարկել է կամիկաձե անօդաչուներ
Աշխարհ
Գերմանիայի զինված ուժերը Լիտվայում առաջին անգամ անցկացրել են կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մարտավարական փորձարկումներ։ Դրանք տեղի են ունեցել Ռուդնինկայի զորավարժարանում՝ Բելառուսի սահմանի մոտ, Գերմանիայի ղեկավարած «Freedom Shield» զորավարժությունների շրջանակում։
Փորձարկումների ընթացքում գերմանական Helsing և Stark ընկերությունների արտադրած անօդաչուները կիրառվել են տանկերի դեմ։ Սարքերի մարտագլխիկները չեն պարունակել պայթուցիկ նյութեր, ուստի գործողությունները ուսումնական բնույթ են ունեցել։
Մի քանի օր առաջ նույն զորավարժարանում գերմանական ստորաբաժանումներն ուսումնասիրել էին նաև Helsing ընկերության Clarity արհեստական բանականությամբ թիրախների հայտնաբերման համակարգը։ Փորձարկումները տեղի են ունեցել նոյեմբերի 22-ին, իսկ նոր հրապարակումները տարածվել են նոյեմբերի 23-ի առավոտյան։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը