Կլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականը
Աշխարհ
Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ Էնգուս Թեյլորը նոյեմբերի 23-ին պահանջել է կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենի հրաժարականը։
Բոուենը նախագահում էր Անթալիայում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի բանակցությունները։ Ավելի քան 190 երկրների պատվիրակություններին բաժանեց մի հարց՝ արդյոք վերջնական փաստաթղթում պետք է հիշատակվի հանածո վառելիքը։ Եվրամիությունն ու մի շարք այլ մասնակիցներ մերժեցին տեքստը, որից այդ հիշատակումը դուրս էր մնացել։
2009-ի Կոպենհագենի համաժողովից ի վեր առաջին անգամ կողմերը չկարողացան համաձայնեցնել ընդհանուր ամփոփիչ փաստաթուղթը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը