Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել են
Աշխարհ
Տեխնոլոգիական բաժնետոմսերի վաճառքի ալիքը նոյեմբերի 23-ին հասել է ասիական բորսաներ։ Սեուլում հիմնական KOSPI ինդեքսն առևտրի ընթացքում կորցրել է մինչև 5,8 տոկոս, ապա մասամբ վերականգնվել։
Թայբեյում սկզբնական անկումից հետո հիմնական ինդեքսն աճել է 2,5 տոկոսով։ Ներդրողներին մտահոգում է՝ արդյոք արհեստական բանականության համար կառուցվող թանկարժեք տվյալների կենտրոնները բավական արագ եկամուտ կբերեն։
Հարավային Կորեայի ֆինանսների նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը պատրաստ է միջամտել շուկան կայունացնելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը