Օդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել է
Աշխարհ
Օդեսայի մարզի տնտեսություններն այս տարի հավաքել են 5,6 միլիոն տոննա վաղահաս հացահատիկ՝ մարզի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։
Գյուղատնտեսության մարզային վարչության փոխտնօրեն Վիտալի Վլասենկոյի խոսքով՝ ռուսական հարվածներից տուժել են նավահանգիստներն ու հացահատիկի փոխադրմամբ զբաղվող ընկերությունները։ Ֆերմերներին դժվար է բերքն արտահանելը, իսկ բերքահավաքի մեկնարկից ի վեր վառելիքը թանկացել է 25–30 տոկոսով։ Այս շաբաթ նախատեսվում է 650 տնտեսության տրամադրել հացահատիկ պահելու 1 485 խոշոր պոլիմերային պարկ, որպեսզի կարողանան պահպանել դեռ չվաճառված բերքը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը