Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքը
Տնտեսություն
Նոյեմբերի 23-ին Ուկրաինայի մի շարք մարզերում էլեկտրաէներգիան անջատվում է հերթով՝ օրվա տարբեր ժամերին։ Էլեկտրացանցի օպերատոր «Ուկրեներգոյի» հաղորդմամբ՝ անջատումների գրաֆիկը վերաբերում է սպառողների բոլոր խմբերին։
Արդյունաբերական ձեռնարկությունների համար առանձին սահմանվում է, թե օրվա որ ժամին որքան էլեկտրական հզորություն կարող են օգտագործել։ Պատճառը ռուսական հարվածներից էներգահամակարգին հասցված վնասն է։ Օդեսայում խափանվել են նաև ջրամատակարարումն ու ջեռուցումը։ Քաղաքի դպրոցները նոյեմբերի 23–27-ն անցել են հեռավար ուսուցման։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը