Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց, բախվել են «Toyota Land Cruiser Prado», «Mercedes», 2 «Nissan Rogue» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։
Մինչ վթարը տեղի է ունեցել նաև վրաերթ և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը