Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ
Քաղաքական
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է քննարկել Ուկրաինային անվտանգության այնպիսի երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, որոնք նման կլինեն Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության մեխանիզմին։
Քուշների խոսքով՝ նման պարտավորությունները կարող են նվազեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր պատերազմի հավանականությունը։ Սակայն դրանց տրամադրումը կախված կլինի Միացյալ Նահանգների ազգային շահերից, սահմանադրական ընթացակարգերից և Կոնգրեսի դիրքորոշումից։ Բանագնացը նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների հետ՝ հետպատերազմյան անվտանգության համակարգի շուրջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը