Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 23-ին Վաշինգտոնում կընդունի Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիին։ Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։ Պետքարտուղարությունը հայտնել է հանդիպման ժամը, իսկ քննարկվելիք հարցերը չի հրապարակել։
Վաշինգտոնյան հանդիպումից երեք օր առաջ Կատարի պատվիրակությունը բանակցություններ է վարել Թեհրանում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ Թեհրանը միջնորդների, այդ թվում՝ Կատարի ներկայացուցիչների հետ կապ է պահում թե՛ առերես, թե՛ հեռակա։ Քննարկումների նպատակը պարզելն է, թե արդյոք հնարավոր է վերսկսել բանակցությունները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը