Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն Բեռլինում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 18:30-ին, Բեռլինում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։ Գերմանիայի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման առանցքում երկու հարց է՝ ինչպես շարունակել աջակցությունն Ուկրաինային և ինչ քայլերով նպաստել Ռուսաստանի սկսած պատերազմի ավարտին։
Մինչև կանցլերի հետ հանդիպումը Ռյուտեն ելույթ կունենա Բեռլինում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 72-րդ տարեկան նստաշրջանում և կպատասխանի պատգամավորների հարցերին։ Այցի ծրագրում են նաև հանդիպումներ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի և Բունդեսթագի նախագահ Յուլիա Քլյոկների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը